hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑ

Շնորհավորանքներ


Երևանի Բուզանդի 107 հասցեյում գտնվող դպրոցը սկսել է իր ուսումնական գործունենությունը 1938 թվականից: 1992 թվականին հ.58 և Հակոբ Հակոբյանի հ. 5 դպրոցները միավորվել են մեկ անվան տակ` կոչվելով Մուշեղ Իշխանի անվան հ.5 կրթահամալիր: 1998 թվականից կրթահամալիրի տնօրեն է նշանակվել ֆիզմաթ գիտությունների դոկտոր, դոցենտ Անահատ Գեղամի Սարգսյանը:
Դպրոցում դասավանդում են փորձառու և հմուտ մանկավարժներ: Տարիներ շարունակ դպրոցի աշակերտները մասնակցել են քաղաքային, հանրապետական և միջազգային օլիմպիադաներին ու մրցույթներին, զբաղեցնելով առաջնային տեղեր: Մասնակիցների թիվը սկսած 1999-ից անցնում է 180-ից: Դպրոցում օտար լեզուները (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն) դասավանդվում են խորացված, այլընտրանքային մեթոդներով ու ծրագրերով:
2005թ-ին Գերմանիայի կրթության և մշակույթի նախարարության կողմից դպրոցին շնորհվել է DSD-II գերմաներեն լեզվի վկայական՝ Sprachdiplom շնորհող «Դպրոց-կենտրոն» կարգավիճակ: 2003-ից մինչև 2008թ-ը դպրոցի 25 աշակերտ արժանացել են գերմաներեն լեզվի (Sprachdiplom) դիպլոմի, որը համարվում է գերմանախոս երկրների բուհերի գերմաներենի ընդունելության քննություն: Գերմանիայի Դաշնության կողմից 1993-94 ուս. կարուց ի վեր կազմակերպվել են PAD-ի հանրապետական մրցույթներ: Արդյունքում ամբողջ հանրապետությունից միայն երկու լավագույններին էին ուղարկում Գերմանիա որպես հաղթողներ: Այդ երկուսից համարյա միշտ մեկը կամ երկուսն էլ եղել են մեր դպրոցի սաները (թվով 9 հոգի):
4 տարին մեկ անգամ կազմակերպված միջազգային գերմաներենի օլիմպիադաներին երկու անգամ էլ ուղարկվել են մասնակցելու մեր դպրոցի աշակերտները: Ռումինիայից և Լեհաստանից դպրոցի 5 աշակերտներ վերադարձել են հաղթանակներով (Մաճկալյան Մարիամ, Սահակյան Անահիտ, Սարգսյան Ազնիվ, Մելքոնյան Սաթենիկ, Ղումաշյան Աստղիկ ):
Դպրոցն ավարտող շրջանավարտներից մոտավորապես 90% -ը ամեն տարի ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Մաթեմատիկան և բնագիտական առարկաները, տարրական դասարաններից սկսած, դասավանդվում են խորացված, լրացուցիչ գրականությամբ:
Դպրոցում անցկացվել են մուշեղիշխանագիտության համահայկական երկու գիտաժողովներ: Բեմադրվել են Մ. Իշխանի թատերերգությունները` «Կիլիկիո արքան», «Պարույր Հայկազն և Մովսես Խորենացի», «Մեռնիլը որքան դժվար է»:
Դպրոցը մասնակցել է «Քայլ առ քայլ», «Երեք նուռ», «Նարոդ» կրթական ծրագրերին, որի շրջանակներում աշխարհի 30 երկրների մեջ երեք անգամ գրավել է առաջին տեղը: Մասնակցել է նաև «Քննադատական մտածողություն», «Սորոս» . «Աքսելս» կրթական ծրագրերին, որում էլ երկու տարի գրավել է երկրորդ տեղը: «Աքսելս» ծրագրով մրցույթում շահած և ԱՄՆ ուղարկած 50 աշակերտներից 7-ը եղել են մեր դպրոցից:
Դպրոցի առօրյան բազմազան է և բազմաբովանդակ: Կազմակերպվում են մեծ թվով միջոցառումներ, մրցույթներ, վիկտորինաներ, արշավներ, էքսկուրսիաներ: Դպրոցում գործում են արտադասարանական խմբակներ` շախմատի, կերպարվեստի, բասկետբոլի, պարի: Տարրական դասարանի աշակերտների համար կազմակերպվում են երկարօրյա պարապմունքներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ապրիլի  8

Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը և «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ, իրականացնում են «Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն ինժեներական մասնագիտացումներում» խորագրով պաստառների մրցույթ ՀՀ դպրոցներում:

Ընթերցել...
 
Ապրիլի  7

Ազգի ապագան մոր ձեռքերում է

Դպրոցում նշվեց Մայրության և գեղեցկության օրը: Հնչեցին երախտիքի խոսքեր առյուծասիրտ զավակներ ծնող հայոց մայրերի մասին, ովքեր անթերի, անմնացորդ նվիրումով ստանձնել են իրենց սուրբ պարտականությունները և խտացրել ծով համբերությունը՝ աչքերը հառած երկինք՝ առ Աստված աշխարհին մաղթելու խաղաղություն:
Միջոցառման կազմակերպիչ՝ 10-1 դասարանի դասղեկ Կ. Մարգարյան:

Ընթերցել...
 
Մարտի  4

Մայր Տաճարում

Մարտի 4-ին Հանգստյան ժամերգության ընթացքում Ս. Ներսես Հայրապետի աղոթքներն ի լուր հայ հավատացյալների ընթերցեցին Երևան քաղաքի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոցի սաները:
Այս գեղեցիկ միջոցառմանը հաղորդակից դարձան դպրոցի մանկավարժները, տնօրենությունը ի դեմս տնօրեն Ռուզաննա Ալավերդյանի և ՔԴԿ տնօրեն, դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ Սրբազան Տեր Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանը:

Ընթերցել...
 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեքստային նկարագրություն... Տեքստային նկարագրություն... Տեքստային նկարագրություն... Տեքստային նկարագրություն... Տեքստային նկարագրություն... Տեքստային նկարագրություն... Տեքստային նկարագրություն... Տեքստային նկարագրություն... Տեքստային նկարագրություն... Տեքստային նկարագրություն... Տեքստային նկարագրություն...

...
ՀԻՇԱՐԺԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ

Հղում 1
Հղում 2
Հղում 3
Հղում 4

ԿԱՅՔԻ ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄԸ

01/16/2017 11:44
  • 2016-03-16 09:01:50

    Մայր Տաճարում

    Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծ Պահքի շրջանում՝ ուրբաթ օրերին Հայաստանի տարբեր հանրակրթական դպրոցների սովորողները Մայր Տաճարում կընթերցեն Ս. Ներսես Շնորհալի Հայրապետի «Հավատով խոստովանիմ» աղոթքները: Մարտի 4-ին Հանգստյան ժամերգության ընթացքում Ս. Ներսես Հայրապետի աղոթքներն ի լուր հայ հավատացյալների ընթերցեցին Երևան քաղաքի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոցի սաները:

  • 2016-02-19 07:13:13

    «Մի' վնասիր...»

    Գ. Էմինի անվան N182 ավագ դպրոցի «բնագիտական» առարկայական մասնախումբը թե' համագործակցությունների շրջանակներում և թե այդ շրջանակից դուրս բազմաթիվ ու բազմապիսի միջոցառումներ է կազմակերպել նպաստելով սովորողների մասնագիտական կողմնորոշմանը: Օրերս դպրոցում կայացած «Մի' վնասիր...» միջոցառման ընթացքում սովորողները հանգամանալից ներկայացրեցին տեղեկատվություն «Վախ», «Վիտամիններ», «Գրիպ» և «Ուլտրաձայնային հետազոտություն թեմաներով»:

  • 2016-02-19 07:01:15

    Մեդիագրագիտություն

    Տեղեկատվական գրագիտությունն ու մեդիագրագիտությունն օգնում են մարդուն ավելի գիտակից որոշումներ կայացնել որպես մեդիա սպառողներ, մեկնաբանել մեդիայի աշխատանքը, ինչպես նաև ստեղծել մեդիա բովանդակություն՝ ի շահ իրենց իսկ իրավունքների պաշտպանության: «Մեդիա, մեդիակրթություն, մեդիագրագիտություն» թեմայով ինտերակտիվ դաս Գ. Էմինի անվան N182 ավագ դպրոցում՝ X-XI դասարանների բնագիտական ենթահոսքի սաների մասնակցությամբ: Կազմակերպիչ՝ բնագիտական մասնախմբի ղեկավար Ա. Մարտիրոսյան:

10