hy
Armenian (Հայերեն)Russian (Русский)English (United Kingdom)

Գ. ԷՄԻՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 182 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Դպրոցի տնօրենի ողջույնի խոսքը

 
 
Հարգելի այցելուներ.

Ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանի «Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամի պաշտոնական կայքում:

Ինչպես ցույց տվեց վերջին տարիների փորձը, մեր հաստատության կայքի գործարկումը ոչ միայն ժամանակի պահանջով թելադրված անհրաժեշտություն էր, այլև Ձեզ հետ համագործակցության և հետադարձ կապի ապահովման հրաշալի հարթակ: Մեր դպրոցի ընդգրկուն գործունեությունը վերջին տարիներին արձանագրել է բազմաթիվ հաջողություններ, որոնք օպերատիվորեն հասանելի կլինեն Ձեզ դպրոցի պաշտոնական կայքի միջոցով: Տեխնոլոգիական այս դարաշրջանում Ձեզ հետ հարաբերվելու համար մեր դպրոցն օգտագործում է տեղեկատվական ժամանակակից գրեթե բոլոր միջոցները՝ ապահովելով մեր գործունեության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, արտացոլելով հանրակրթական իրադարձություններն ու գործընթացները:

Հուսով եմ, որ մեր կայքը այսուհետ կլինի Ձեզ համար փնտրված և օգտակար ռեսուրս, որտեղ կգտնեք Ձեզ հուզող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը: Վառ պահենք հայոց դպրության տաճարը, քանի որ այնտեղ է հայ ժողովրդի հարատևության խորհուրդը:

Հարգանքով՝ Երևանի «Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Ալավերդյան:
ՀԻՇԱՐԺԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օգտակար հղումներ

ԿԱՅՔԻ ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄԸ

01/23/2017 14:14